Վիքիճամբար
  • ENG
  • РУС
  • ՀԱՅ
  • Օրակարգ
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ

ԻՆՉՈ՞Ւ ՎԻՔԻՃԱՄԲԱՐ

Picture

ԻՆ՞Չ Է ՎԻՔԻՃԱՄԲԱՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԱՅՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ

Picture
Picture

ԴԱՐՁՐՈՒ ԳԻՏԵԼԻՔԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՃԵԼԻ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ

Picture
Ինչ է արդեն արել վիքիճամբարը և ինչու դու պետք է մեզ վստահես
Picture
2014-ին ճանաչվել է Վիքիմեդիա համաշխարհային շարժման ամենահավես նախագիծը (link???), ամենահեղինակավոր  կոչումը։
Picture
Նախորդ 5 տարիների ընթացքում ունեցել է 1100 շրջանավարտ (link to alumni comments) , որոնցից շատերը շարունակում են ընկերությունն ու համատեղ աշխատանքը վիքի հարթակներում։
Picture
Վիքիճամբարականները ստեղծել են միասին  բազմաթիվ հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում, Վիքիբառարանում և Վիքիդարանում։
Picture
Լավագույն արդյունք ունեցող վիքիխմբագիրները մասնակցում են տարբեր միջազգային ծրագրերի (Ավստրիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Պորտուգալիա և այլն) ։
Picture
Picture

Կրթություն վիքինախագծերի միջոցով

Վիքիճամբարը հնարավորություն է տալիս երիտասարդներին, պատանիներին և երեխաներին բացահայտել և զարգացնել իրենց հետաքրքրություններն ու ունակությունները վիքինախագծերի միջոցով։ Վիքիճամբարը՝ որպես կրթական միջավայր, այլընտրանքային կրթության միջոց է՝ առանց որևէ սահմանափակումների, որտեղ ճամբարականները ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք վերածվելով խանդավառության և հետաքրքրությունների՝ օգնում են նրանց հաջողակ մարդ դառնալ դպրոցում և ապագա մասնագիտական ոլորտում։

Picture

Պրոֆեսիոնալ և հոգատար անձնակազմ

Վիքիճամբարի անձնակազմի անդամներն ամենահոգատար ու կարեկից անհատներն են, ճամբարականի լավագույն խորհրդատուները, որոնք կրում են Վիքիմեդիա Հայաստանի և Վիքիշարժման արժեքներն ու փիլիսոփայությունը։ Նրանցից շատերը վիքիխմբագիրներ են, որն արդեն իսկ նրանց դարձնում է առանձնահատուկ։ Անձնակազմը ճամբարականի առօրյան դարձնում է անմոռանալի, անվտանգ, նպաստում ճամբարականների անհատական զարգացմանը։

Picture

ԱնձնաՅին որակների զարգացում

Վիքիճամբարի բոլոր միջոցառումները, առօրյան կառուցված են այնպես, որ նպաստեն ճամբարականի ինքնագնահատականի, ինքնավստահության և ինքնուրույնության բարձրացմանը։ Ճամբարում մասնակիցները սովորում են կշռադատել, անկաշկանդ արտահայտել սեփական կարծիքն ու որոշումներ կայացնել, որն ապահովում է առաջընթաց ամբողջ կյանքի համար։

Picture

Թիմային աշխատանք ԵՎ համագործակցություն

Վիքիճամբարում կան թիմային աշխատանքին վերաբերող շատ միջոցառումներ, որոնք նպաստում են համագործակցությանը, հաղորդակցմանը, խնդիրների, կոնֆլիկտների խմբային և անհատական լուծմանը։ Ճամբարականները աշխատում են ընդհանուր նպատակի համար՝ ունենալով անհատական նպատակներ, ինչպես Վիքիպեդիայում է։

Picture
Picture
 հեռախոս։ +37441118800
Picture
Վիքիմեդիա Հայաստան 2025
​
Կայքի բովանդակությունը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։

Picture
  • Օրակարգ
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ