Վիքիճամբար
  • ENG
  • РУС
  • ՀԱՅ
  • Օրակարգ
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ

ՀԱՐՑԵՐ

Picture

Ովքե՞ր կարող են դիմել Վիքիճամբարի կրթաթոշակին։

Վիքիմեդիա Հայաստանը Վիքիմեդիա համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ ամեն տարի տրամադրում է կրթաթոշակներ մինչև 150 մասնակցի՝ Վիքիճամբարի բոլոր ծախսերը հոգալու համար:
Վիքիճամբարի մասնակցության կրթաթոշակ ստանալու համար դիմորդը պետք է՝
  • Լինի վիքի հարթակներում փորձառու խմբագրող, ում վերջին տարվա խմբագրումները գերազանցել են և՛ քանակով, և՛ որակով (որոշումը կայացվում է վիքիպեդիայի և մյուս նախագծերի հարթակներում վարվող վիճակագրության հիման վրա, որը բաց է և հասանելի բոլորի համար)
  • Կատարած լինի զգալի ժամաքանակով կամավորական աշխատանք մեկ այլ ծրագրի շուրջ, որի մասին առկա է առցանց տեղեկատվություն, և ինչի մասին մասնակիցը կարճ հարցազրույցում կարող է հանգամանորեն պատմել և տալ անկախ երաշխավորողների կոնտակտային տվյալները (որոշումը կայացվում է Վիքիպեդիացի կամավորների հատուկ հանձնաժողովի կողմից՝ ներկայացված տեղեկատվության և կարճ հարցազրույցի հիման վրա)։
Վիքիմեդիա Հայաստանը շահույթ չհետապնդող գիտակրթական հասարակական կազմակերպություն է, և մասնակցության ծախսերը հոգալու նպատակով կատարված ողջ հանգանակությունը ծախսվում է Վիքիճամբարի կազմակերպման համար:
Picture

Ինչպե՞ս եք վարվելու, եթե իմ երեխան հիվանդանա կամ դեղերի կարիք ունենա։

Հոգ տանելով մեր ճամբարականների ապահովության ու առողջության մասին՝ Վիքիճամբարի ամբողջ ընթացքում ունենալու ենք բժշկուհի, ով շուրջօրյա հետևելու է երեխաների առողջությանը, հարկ եղած դեպքում ցուցաբերի առաջին բուժօգնություն։ Եթե Ձեր երեխան դեղորայք է ընդունում, ապա մեր բժշկուհին կհետևի, որ երեխան պարբերաբար ընդունի դրանք։
Picture

Քանի՞ ճամբարական է մեկ ջոկատի պատասխանատուի խմբում։

Վիքիճամբարում ջոկատի պատասխանատուն հետևում է 10-12 մասնակցի։
Picture

Ի՞նչ բերեմ ինձ հետ։

Ճամբարի համար պետք է բերել՝
  • Հիգիենայի պարագաներ (ատամի մածուկ, խոզանակ, շամպուն, օճառ, սրբիչ)
  • Տաք հագուստ
  • Մարզական հագուստ
  • Մարզակոշիկ
  • Դյուրակիր համակարգիչ (նոթբուք, նեթբուք), եթե ունեք
Picture

Ի՞նչ պայմաններ են հանգստյան տանը։

Վիքիճամբարն անց է կացվելու Ծաղկաձորի Ալպինա հանգստյան տանը։ Ճամբարականները մնալու են 3-4 տեղանոց սենյակներում։ Սենյակներն ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով։
Picture

Ի՞նչ եմ ուտելու ՎԻՔԻՃԱՄԲԱՐՈՒՄ։

Վիքիճամբարում սնունդը բազմազան է, պատրաստվում է թարմ մսամթերքից և բանջարեղենից։ Ուտելիքը բազմազան է, դրա համար կգտնես այն ինչ ավելի շատ ես սիրում։
Picture

Ո՞րն է ծխելու եվ ալկոհոլային խմիչքներ օգտագործելու ՎԻՔԻՃԱՄԲԱՐԻ քաղաքականությունը։

Մեզ համար շատ կարևոր է առողջ ապրելակերպը։ Վիքիճամբարում չի խրախուսվում ճամբարականների ծխելը և ալկոհոլային խմիչքներ օգտագործելը։ Այն մասնակիցները, որոնք կխախտեն այս կանոնը, կհեռացվեն Վիքիճամբարից։ Անձնակազմի այն անդամները, որոնք ծխում են, պետք է դա անեն հատուկ սահմանված տարածքներում։ Այս կանոնը վերաբերում է նաև բոլոր հյուրերին և անձնակազմի այլ անդամներին։
Picture

Արդյո՞ք հանգստյան տան մուտքն ու ելքն ազատ է։

Ծնողների այցելության օրը և ժամը կհայտարարվի առանձին, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում այցելությունից առաջ պետք է պարտադիր զանգահարել:

Հարցրու մեզ

Եթե չես գտնում քո հարցը վերևում, կարող ես հարցնել մեզ։
Հարցնել
Picture
Picture
 հեռախոս։ +37441118800
Picture
Վիքիմեդիա Հայաստան 2025
​
Կայքի բովանդակությունը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։

Picture
  • Օրակարգ
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ