Վիքիճամբար
  • ENG
  • РУС
  • ՀԱՅ
  • Օրակարգ
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ

ԼՍԻՐ ՄԵՐ
ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Քրիստիան Գինոսյան

16/5/2017

Комментарии

 
Նախկինում, եթե ես փակ, ինքնամփոփ, ինտրովերտ դեռահաս էի, ապա այժմ ես այն ազատամիտ     պատանին եմ, ով պատրաստ է ընդունել կյանքի բոլոր բարդությունները։ Այո, վիքին ազատություն է։ Վիքին սովորեցնում է վարվելակերպ, խոսելաձև, մտցնում ու ստեղծում բնավորություն։ Այս ամենի հիմքում ընկած է գիտելիքը, որն էլ հենց ձևավորում է այսպիսի հատկանիշներով անձանց, ինչպիսին այսօր դարձել եմ ես։ Իմ կարծիքով հենց այս որակներն են դարձնում Վիքիճամբարն առանձնահատուկ։
Picture
Ուսումնական տարին արդեն վերջացել էր ու սկսել բոլոր սովորական աշակերտների համար այդքան երկար սպասված, բայց միևնույն ժամանակ բավականին տաղտկալի ամառը։ Ամբողջ կյանքս ծնողներիս համոզել եմ, որ գնամ որևէ ճամբարի, բայց չեն թույլատրել՝ չնայած դրանից առաջ մասնակցել էի մեկ ամառային, դպրոցական ճամբարի։ Այսպես, 2015 թվականի հունիսի սկզբին, երբ իմ ռուսերենի ուսուցչուհին մասնակցել էր Ուսուցիչների Վիքիսեմինարին և քիչ թե շատտեղեկացել «Վիքի» անվան տակ թաքնված լիքը լավ բաների հետ, խորհուրդ տվեց սկսեմ խմբագրել, որն, ըստ իրեն, ինձ մոտ շատ լավ կստացվեր։ Քանի որ ծուլությունս չթողեց, որ այցելեի ուսուցչուհուս, ով պետք է ինձ խմբագրել սովորեցներ, որոշեցի ինքս «բզզբամ»։ Գրանցվեցի Վիքիպեդիայում և սկսեցի հոդվածներ գրել։ Հետո տեղեկացա, որ ամեն շաբաթ օր Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի է ունենում բաց վորքշոփ։ Ուրախությունից հասել էի չեմ էլ հիշում ուր։ Առաջին այցս երբեք չեմ մոռանա՝ այնքան ջերմ էր, բարի ու ազատ։ Միանգամից սիրահարվելով այդ ամեն ինչին՝ ես ամեն օր խմբագրում էի, օրական նույնիսկ մինչև 5 հոդված եմ գրել ու այդպես մոտ 1 ամսում այդ թիվը հասավ 40-ի։

Քանի որ իմ գրած հոդվածները որակյալ համարվեցին, ընդգրկվեցի ճամբարի մասնակիցների կազմում։ Ընկերոջս տանն էի, երբ կարդացի ցանկը ու սպասում էի իմ մասնակցային անվանը։ Էլի, ինչպես վերևում արդեն ասացի, անմոռաց սավառնում էի այստեղ-այնտեղ։ Ճամբարի առաջին օրը, երբ մասնակցիները տարբեր-տարբեր տեղերից հավաքվել էին, որ գնայինք Աղվերան, ահագին բարդ էր։ Համարյա բոլորն իրար գիտեին, ու ես ամեն գնով ցանկանում էի ընդգրկվել իրենց շարքերը։ Բայց էդ ամեն ինչը տեղի ունեցավ էլ ավելի արագ, քան կարող էի պատկերացնել՝ շնորհիվ հրաշալի մասնակիցների ու աշխատանքային անձնակազմի, կազմակերպիչների։

Վիքին իմ կյանքում դեռևս ամենալավ բաներից է, որը կարող էր ինձ հետ պատահել։ Շատերին կարող է թվալ, թե ինչպես կարող է ինչ-որ մի ճամբար այսքան մեծ ազդեցություն ունենալ մարդու վրա։ Ես կասեմ, որ կարող է, ինչի վառ ապացույցը միայն ես չեմ։ Ես պաշտում եմ այն, ինչ կապված է Վիքի գաղափարախոսության և դրան վերաբերող ամեն «մանր-մունր» բաները։

Այնքան շատ բան կա կապված Վիքիճամբարի հետ՝ սկսած ներկայումս ունեցած լավագույն ընկերներից, մինչև ձեռք բերածս կարևորագույն գիտելիքներն ու փորձը, որոնք ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե ինչ ուղիով կարող էր գնալ իմ կյանքը, եթե ես չմտնեի վիքի։

Արդեն մասնակցել եմ 5 Վիքիճամբարի, որոնցից մեկն արտերկրում։ Եղել են ճամբարներ, որ վստահ լինելով քո կատարած խմբագրումների վրա՝ հաստատ կանցնես, բայց ամեն անգամ քո անունը կարդալը մյուս անցած մասնակիցների հետ՝ մի ուրիշ հաճույք է։

Ինձ թվում է՝ բոլորի համար կարևորագույնը մարդկային հարաբերություններն ու շփումներն են, որոնք այստեղ ուղղակի անգնահատալի են։ Ընդհանրապես վիքիում ես ձեռք եմ բերել այնպիսի ընկերներ, որոնց մասին երկար տարիներ երազել եմ։ Ձեռք բերելով ընկերների, ավելի ճիշտ լավագույն ընկերների մի ամբողջ շրջանակ՝ վստահ եմ, որ նրանցից դեռ շատերը կմնան իմ կյանքում։ Ընդհանարապես մարդկանց հետ շփվելը, մեծ շրջապատում հանդես գալն ու դրսևորվելը մարդուն մեծ կյանքի փորձ են տալիս։ Նախկինում, եթե ես փակ, ինքնամփոփ, ինտրովերտ դեռահաս էի, ապա այժմ ես այն ազատամիտ պատանին եմ, ով պատրաստ է ընդունել կյանքի բոլոր բարդությունները։ Այո, վիքին ազատություն է։ Վիքին դաստիարարակում, սովորեցնում ու ամրապնդում է նախկինում տվածները։ Սովորեցնում է վարվելակերպ, խոսելաձև, մտցնում ու ստեղծում բնավորություն։ Այս ամենի հիմքում ընկած է գիտելիքը, որն էլ հենց ձևավորում է այսպիսի հատկանիշներով անձանց, ինչպիսին այսօր դարձել եմ ես։ Իմ կարծիքով հենց այս
որակներն են դարձնում Վիքիճամբարն առանձնահատուկ։

Ես վտահ եմ, որ ընթերցողներից շատ-շատերը կցանկանան հայտնվել մի այնպիսի վայրում, որտեղ նրանք կարող են գտնել այն, ինչը միգուցե շատ երկար են փնտրել։ Հավատացնում եմ՝ ուղղակի փորձել է պետք, պոկվել չի լինի՜։

Վիքին էներգիայի անսպառ աղբյուր է, ազատություն և լրիիվ մի ուրիշ աշխարհ։ Ես հաստատ կսպասեմ քեզ <3
Комментарии
Picture
Picture
 հեռախոս։ +37441118800
Picture
Վիքիմեդիա Հայաստան 2025
​
Կայքի բովանդակությունը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։

Picture
  • Օրակարգ
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ