Վիքիճամբար
  • ENG
  • РУС
  • ՀԱՅ
  • Օրակարգ
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ

ԼՍԻՐ ՄԵՐ
ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Գարիկ խաչատրյան

16/5/2017

Комментарии

 
Վիքիճամբարն ինձ տվեց ազատ արտահայտվելու, սեփական կարծիքն առանց կաշկանդվելու արտահայտելու կարողություն, թիմային աշխատանք, ճշգրտվածություն, ընկերներ Հայաստանի տարբեր ծայրերից:
Picture
Ամառային սովորական օր էր: Ճանճեր, անելու բան չկա, ու դու «նստած» ես հեռուստացույցի դիմաց՝ օրդ անցկացնելու համար:

Հանկարծ գովազդ եղավ, որի ժամանակ ՀՀ ԱԺ-ի տարբեր նախարարներ խոսում են «Մեկ հայ՝ մեկ հոդված» նախաձեռնության մասին: Անկեղծ ասած, սկզբում իրոք չհետարքրեց, բայց հետո, երբ փոխում էի ալիքները, էլի նույն գովազդը:
Ասացի․ «Իսկ ինչո՞ւ ես չեմ կարող մեկ հոդված գրել»…

Վիքիպեդիայից նախկինում շատ եմ օգտվել, բայց այնտեղ հոդված գրելու մասին երբևէ չէի մտածել: Առաջին հոդվածս «գրվել է» ընտրյալ հոդվածների ցուցափեղկում՝ տարվա եղանակների մասին: Ես սկզբում հասկացել էի, որ հոդված գրվում է մեկ այլ հոդվածի պարունակությունը ջնջելու շնորհիվ: Եվ ահա սկսվեց, այսպես ասած, վանդալությունների շարքը: Բարեբախտաբար դրանք վերջանում էին միայն «հետ շրջումներով»:

Մի տարի անցավ: Հիշում եմ, որ աշխարհագրությունից ռասսաներն էինք անցնում, և որոշեցի, որ առաջին հոդվածս հենց դա է լինելու… Գրեցի հոդվածը: Ուրախ-ուրախ նայում էի իմ սիրուն հոդվածին, բայց էջս թարմացնելուց հետո տեսա, որ այն ջնջվել է (հեղինակային իրավունքի խախտում էր):

Է՜հ, ինչ էր ինձ մնում անել, եթե ոչ տխրել: Բայց դե շարունակեցի հոդվածներ գրել:

Վիքիկյանքիս ջերմ օրերը դեռ առջևում էին: Ծանոթացա Լիլիթի, Դաթոյի ու Դավիթի հետ, որոնք ինձ լիքը բան սովորեցրեցին: Շարունակեցի հոդվածներ ստեղծել: Ահա եկավ ճամբարի հայտերը լրացնելու ժամանակը: Մի տեսակ նենց ուրախ էի, որ տեսնելու էի բոլոր նրանց, որոնց հետ արդեն հասցրել էի ծանոթանալ: Գտա անունս ճամբարականների ցանկում ու շատ ուրախացա։ Ի՜նչ հավես ժամանակներ էին: Վիքիճամբարի ժամանակ մի կարևորագույն հիշողություն էր ինձ մատուցված անակնկալը. ես ընդգրկվեցի Լիբանանում կայանալիք Վիքիճամբարի մասնակիցների ցանկում ^_^

Ի՜նչ լավ օրեր էին… <3

Ի՞նչ տվեց ինձ վիքիճամբարը: Փո՞րձ, մտքե՞ր, գիտելի՞ք, դե հա, դրանք էլ, բայց որ ամենակարևորն է՝ ընկերներ: Ընկերներ, որոնք մնայուն են, որոնք շաատ լավն են..
Վիքիճամբարը յուրահատուկ է դառնում մարդկանցով, որոնց միավորում է գիտելիքը, խելքն ու կամավորությունը։ Վիքիճամբարն ինձ տվեց ազատ արտահայտվելու, սեփական կարծիքն առանց կաշկանդվելու արտահայտելու կարողություն, թիմային աշխատանք, ճշգրտվածություն, ընկերներ Հայաստանի տարբեր ծայրերից:

Ապագա մեր վիքիխմբագիրներ, պատմությունս կարդալով, վստահ եմ, որ կոգեշնչվեք և դուք էլ կստեղծեք բազմաթիվ հոդվածներ՝ համալրելով գիտելիքների ձեր բացը <3

Комментарии
Picture
Picture
 հեռախոս։ +37441118800
Picture
Վիքիմեդիա Հայաստան 2025
​
Կայքի բովանդակությունը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։

Picture
  • Օրակարգ
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ